Armenian text to speach

Մի շարք հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները, համագործակցելով Ագարակի սահմանային վերահսկողության բաժանմունքի ծառայողների հետ, սահմանային անցակետում հայտնաբերել, ձերբակալել և Մեղրիի բաժին են տեղափոխել օտարերկրյա քաղաքացի 49-ամյա մի տղամարդու:

Նա 2024 թվականի դեկտեմբերի 1-ից Ուզբեկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր գողության, խարդախության, փաստաթղթեր կեղծելու և կաշառքի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս