Անուշ Գրիգորյանը՝ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ավարտվել է Սոֆիայում ընթացող Բռնցքամարտի Երիտասարդների աշխարհի առաջնությունը: Հայաստանի բռնցքամարտիկները փայլուն են հանդես եկել՝ նվաճելով օլիմպիական երկու ուղեգիր, ոսկե մեդալ և բրոնզե մեդալ։

Բրոնզե մեդալակիր է դարձել Նարեկ Մանասյանը, իսկ աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել է Անուշ Գրիգորյանը՝ վճռական հաղթանակ տանելով այսօր։

«Շատ ուրախ եմ, որ հենց այսօր`Հայոց Ցեղասպանության օրը, ապրիլի 24-ին, մեր Անուշիկը դարձավ աշխարհի չեմպիոն: Այսուհետ այս օրը հայ ժողովուրդը պետք է ունենա միմիայն հաղթանակ: Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ հաղթանակների կապակցությամբ:

Հուսով եմ՝ սա առաջին հաջողությունն է, բայց ոչ վերջինը: Առջևում Նանջինգի պատանեկան օլիմպիական խաղերն են, և վստահ եմ, որ Անուշիկն ու Նարեկը այնտեղ էլ մեզ կուրախացնեն իրենց հաջողություններով»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը։գրել է Ա. Գևորգյանը: 




Լրահոս