Armenian text to speach

Բրյուսովում նոր նշանակում է սպասվում. ով կփոխարինի պրոռեկտորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դեռևս հունվարի 7-ին Armlur.am-ը գրել էր, որ Բրյուսովի անվան պետական համալսարանի Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Դոնարա Ղազարյանն ազատման դիմում է ներկայացրել:

ArmLur.am-ի աղբյուրները փոխանցել էին, որ Ղազարյանը պրոռեկտորի պաշտոնից կազատվի հունվարի 19-ից: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, որոշել է նրան առանց գործ չթողնել ու նրան «հատուկ» սենյակ է տրամադրվելու` ռեկտորի խորհրդական աշխատելու համար:

Armlur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ արդեն որոշված է, թե ով կփոխարինի Ղազարյանին: Մենք տեղեկացանք, որ ԲՊՀ Հանրային հաղորդակցության և սերվիսի ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Գալստյանը:

Սոնա Գրիգորյան




Լրահոս