Armenian text to speach

Ակնալիճ գյուղի 44-ամյա բնակիչը ապօրինի զենք-զինամթերք էր պահում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ակնալիճ գյուղի 44-ամյա բնակիչը ապօրինի զենք-զինամթերք է պահում։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 44-ամյա տղամարդու տան նկուղում հայտնաբերվել է տարբեր տեսակի և տրամաչափի 71 փամփուշտ, նռնակներ, նռնակի ճայթուցիչներ, փամփշտատուփ։

44-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս