Armenian text to speach

Հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսում Գազայում զոհվել է ավելի քան 100 երեխա. ՅՈՒՆԻՍԵՖ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

2025 թվականի հոկտեմբերի 19-ին հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 100 երեխա, ևս շատերը վիրավորվել են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ժնևում ՄԱԿ-ի բյուրոյի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ջեյմս Էլդերը։

Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ հրադադարի գործողության ընթացքում միջին հաշվով օրական մեկ տղա կամ մեկ աղջիկ է զոհվել։ «Այսպիսով, կյանքը Գազայում շարունակում է անտանելի մնալ»,– ընդգծել է Էլդերը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը նշել է, որ Գազայի հատվածում գոյատևումը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, քանի որ ռմբակոծություններն ու հարձակումները ամբողջությամբ չեն դադարել նույնիսկ հրադադարի մասին համաձայնագրի գործողության ընթացքում։

Էլդերը ուշադրություն է հրավիրել նաև ձմեռային ծանր պայմանների վրա, որոնց բախվում են Գազայի բնակիչները, և հայտնել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է աջակցություն ցուցաբերել այդ ուղղությամբ։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ հրադադարը թույլ է տվել հասնել որոշ մարդասիրական բարելավումների՝ մասնավորապես առողջապահության, սննդի, ջրամատակարարման և սանիտարական ոլորտներում, սակայն ընդգծել է, որ երեխաների վիճակը շարունակում է մնալ աղետալի։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը կոչ է արել լիովին պահպանել հրադադարը, ապահովել մարդասիրական օգնության անարգել մուտքը Գազայի հատված և իրականացնել բժշկական տարհանումներ՝ երեխաների իրական անվտանգությունն ապահովելու համար։

 




Լրահոս