Armenian text to speach

Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում անվտանգության հարցերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել:

Հաղորդվում է, թե կողմերը քննարկել են երկու երկրների դաշնակցային հարաբերություններից բխող հարցեր, տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը, ինչպես նաեւ տարածաշրջանում անվտանգության հետ կապված իրավիճակը:

Գոհունակություն են հայտնել «երկու եղբայրական երկրների միջև համագործակցության մակարդակից»։




Լրահոս