Armenian text to speach

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Երևանում հունվարի 14-ի գիշերը և առավոտյան, 15-ի գիշերը և առավոտյան, 17-ի ցերեկը և 18-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 16-ին,17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում հունվարի 14-ի գիշերը, 17-ին կեսօրից հետո, 18-ին շրջանների մեծ մասում, 14-ի ցերեկը և 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ 13-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտիներում ձնախառն անձրևի և անձրևի, 14-ի գիշերային ժամերից ողջ հանրապետությունում ձյան տեսքով։ Հունվարի 14-ին առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի, լեռնային առանձին վայրերում սպասվում է բուք, ցածր հորիզոննական տեսանելիություն։Հունվարի 16-ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ, հունվարի 13-ի ցերեկը, 14-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ին աստիճանաբար կնվազի՝ 10-13 աստիճանով։



Լրահոս