Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չկա համաձայնեցված դրույթ, որը հրապարակված չէ. Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ իրականացման շրջանակի փաստաթղթի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից ստորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը ներկայացնող փաստաթղթում չկա դրույթ, որը համաձայնեցվել է, բայց հրապարակված չէ:

Այս մասին մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Համաձայնեցված է այն, ինչը հանձնված է թղթին և հրապարակվել է, ավելին համաձայնեցված չէ, չկա որևէ պայման, որը բարձրացվել է, ունի համաձայնեցում, բայց չենք հրապարակել»,- ասաց Միրզոյանը:

Արտաքին գործերի նախարարն ընդգծեց՝ հրապարակվածը նշանակալի ձեռքբերում է Հայաստանի, հարևան երկրների և Միացյալ Նահանգների համար, սակայն վերջնական փաստաթուղթ չէ, այն ընկած է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հրապարակված հռչակագրի և նախագծի իրականացման վերջնական իրավական փաստաթղթի միջև:

Հունվարի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել են Վաշինգտոնում՝ հրապարակելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓիրականացման շրջանակը։ Այս փաստաթուղթը նոր քայլ է 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերված հանձնառությունների կյանքի կոչման ուղղությամբ՝ Հարավային Կովկասում հարատև խաղաղության գործին նպաստելու համար։

Շրջանակն ուրվագծում է ԹՐԻՓՓի գործարկման կոնկրետ ուղինորը նախատեսված է Հայաստանի տարածքով անխոչընդոտմուլտիմոդալ տարանցիկ փոխկապակցվածության հաստատման համար։ Կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և ստեղծելով ՏրանսԿասպյան առևտրային երթուղու կենսական օղակ՝ ակնկալվում էոր ԹՐԻՓՓը միջազգային և ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար։

Արտացոլելով 2025 թվականի օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի կողմից հյուրընկալած պատմական Խաղաղության գագաթաժողովում հաստատված սկզբունքները՝ ԹՐԻՓՓի իրականացման շրջանակն ընդգծում է ինքնիշխանությանտարածքային ամբողջականության և փոխադարձության կարևորությունը ԹՐԻՓՓի ընդհանուր հաջողության համարԹՐԻՓՓի վերջնական նպատակն է ամրապնդել Հայաստանի և Ադրբեջանի բարգավաճումն ու անվտանգությունը և խթանել ամերիկյան առևտուրն՝ ընդլայնելով տարածաշրջանային առևտուրն ու փոխկապվածությունըինչպես նաև ստեղծելով Կենտրոնական Ասիան և Կասպից ծովը Եվրոպային կապող նոր տարանցիկ հնարավորություններ:




Լրահոս