Armenian text to speach

Հեղուկ գազը մեկ գիշերում 30-40 դրամով թանկացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը նկատել է, որ երկու օր առաջ 190 դրամ արժեցող հեղուկ գազի գինը հասնում է 230–240 դրամի՝ որոշ լցակայաններում տատանվելով 5 կամ 10 դրամի սահմաններում։

Բենզինի և դիզելային վառելիքի գները 2025 թվականի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ նվազել են՝ համապատասխանաբար 0.6% և 1.6%-ով։

Սակայն 2025 թվականի դեկտեմբերին և նոյեմբերին ակնհայտ գնային տարբերությունը գրավել է վարորդների ուշադրությունը, քանի որ մեկ ամսում 140 դրամ արժեցող հեղուկ գազը դարձել է 200 դրամ։

Միևնույն ժամանակ նախորդ տարվա համեմատ գնաճ չի արձանագրվել։
2025 թ. նոյեմբերին՝ 2024 թ. նոյեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 1.4% և 1.2% գնաճ, իսկ 2024 թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.9% գնանկում։

Հետաքրքիրն այն է, որ վառելիքի շուկայում կայծակնային գնանկումներն ու գնաճները տնտեսագետները կապում են Ադրբեջանից բենզինի ներմուծման հետ, քանի որ բենզինը գրեթե 30–40 դրամով էժանացել է։

ArmLur.am-ը նաև ահազանգեր է ստացել, որ թանկացումներին զուգահեռ առաջացել է հեղուկ գազի դեֆիցիտ․ կան լցակայաններ, որոնք հեղուկ գազով մեքենաներին չեն սպասարկում։

Էմմա Միքայելյան




Լրահոս