Հայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում, Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը նույնպես: Հայաստանը առավել կայուն միջավայրում չի եղել ու սրանում դեր ունեն այն պրոցեսները, որոնք տեղի են ունեցել:
Այս ամենը շատ մեծ հնարավորություններ են բացում: Այս իրադարձությունների մեկնարկի կետը 2022 թվականի հոկտեմբերի 6-ն է, երբ Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթաժողովի քառակողմ հանդիպման ընթացքում ընդունվեց հայտնի հայտարարությունը, որտեղ Հայաստանը և Ադրբեջանը արձանագրեցին Ալմաթայի հռչակագրի հիմման վրա՝ միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչելու սկզբունքը:
Ամեն ինչ սկսվել է այդ կետից, իհարկե կարող էին տարբեր սցենարներ լինել՝ կարող էին 2023 թվականի Ղարաբաղի իրադարձությունները տեղի չունենալ, բայց դա ուրիշ հարց է ու ես դրա պատճառների մասին խոսել եմ: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի խաչմերուկում» խորագրով քննարկման ժամանակ:
Մանրամասները՝ տեսանյութում․





























