Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն քննարկել են Ադրբեջանում պահվող հայերին վերաբերող հարցեր:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնեց ասուլիսի ընթացքում:
«Քննարկել ենք, իհարկե, այն հնարավոր խոչընդոտները, որոնք այս պահին մի փոքր չեն համապատասխանում խաղաղության ձևավորման և համագործակցության դրական տենդենցներին, իհարկե, Ադրբեջանում պահվող անձանց հարցն այդ հարցերից մեկն է»,- ասաց նախարարը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման և պայմանավորվածությունների կյանքի կոչման ակտիվ դինամիկան, համատեղ նախաձեռնություններն ու հետագա հեռանկարները։





























