Այսօր Հակակոռուպցիոն դատարանում զրուցել ենք փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի հետ՝ հասկանալու համար, թե կատարվածից հետո նա ինչ հետևություններ է արել և արդյոք նրան կալանավորելով լռեցրեցին։
Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան կոշտ գրառման համար հոկտեմբերի կեսերին փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը անհարկի դաժանությամբ, նվաստացվելով, բերման ենթարկվեց, ապա կալանավորվեց։ Կատարվածը մեծ աղմուկ բարձրացրեց․ փաստաբանի կինը, որը նոր էր ծննդաբերել, օրեր անց հայտնվեց հիվանդանոցում, և միայն դրանից հետո նրա նկատմամբ խափանման միջոցը փոխեցին։ Կոչուբաևի գործով նախաքննությունը տևել է ընդամենը մեկ շաբաթ, որից հետո գործն ուղարկվել է դատարան։
Հիշեցնենք, որ Կոչուբաևին զայրացրել էր հոգևորականների կալանավորումը, և նա Ֆեյսբուքում դատախազներին ու դատավորներին մի գրառում էր նվիրել՝ առանց անուններ հնչեցնելու․ նրանց անվանել էր «վիժվածքներ», «հոգին սատանային վաճառածներ», «շան տղաներ»։ Սակայն նրան մեղադրում են ոչ թե վիրավորանքի համար, որը Հայաստանում քրեական հանցանք չի համարվում, այլ՝ դատախազների, քննիչների ու դատավորների հասցեին արատավոր տեղեկություններ տարածելու հոդվածով (ՀՀ ՔՕ 490-րդ հոդվածի 2-րդ մաս)։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․


























