Armenian text to speach

ՀՀ ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի և Վրաստանի միջև ռեադմիսիայի մասին համաձայնագրի վավերացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովի նիստում հարցը ներկայացրեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը:

«Համաձայնագիրն առնչվում է երկու պետությունների տարածքում գտնվող միմյանց քաղաքացիներին, որոնք տվյալ երկրներում են գտնվում առանց օրինական հիմքերի: Համաձայնագիրը սահմանում է ընթացակարգեր, որոնցով երկու երկրների պետական լիազոր մարմինները կարող են նշված անձանց վերաբերյալ տեղեկություն փոխանակել․ քաղաքացիության անհստակության պարագայում՝ սահմանվում են այն փաստաթղթերը, որոնց միջոցով ճշտվում է անձի քաղաքացիությունը»,- ասաց Ղազարյանը:

Նախարարի տեղակալը նշեց, որ համաձայնագրի նպատակն անօրինական միգրացիայի կանխարգելումն ու զսպումն է և միգրացիոն ոլորտում գործակցության հաստատումը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում:

 




Լրահոս