Armenian text to speach

Հայաստանը մոտակա 5-6 ամիսներին ավելի շատ բախվելու է հիբրիդային սպառնալիքների. ԱԽ քարտուղար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի համար կարճաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով ռազմական սպառնալիք չկա, սակայն հիբրիդային սպառնալիքների վտանգը մի քանի անգամ ավելացել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով անվտանգային ֆորումի շրջանակում:

Գրիգորյանը կարևորեց հաշվի առնելը, որ Հայաստանի շուրջ անվտանգության ամբողջ միջավայրը, սպառնալիքների բնույթն են փոխվում:

«Եթե այլևս կարճաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով ռազմական սպառնալիք չկա, ապա հիբրիդային սպառնալիքների վտանգը մի քանի անգամ ավելացել է: Եվ Հայաստանը, ամենայն հավանականությամբ, մոտակա 5-6 ամիսների ընթացքում ավելի շատ բախվելու է հիբրիդային սպառնալիքների»,-ասաց ԱԽ քարտուղարը:

Նրա խոսքով՝ սա է եղել պատճառը, որ կառավարությունը հետաձգել է Ազգային անվտանգության ռազմավարության հրապարակման գործընթացը:

«Տեսել ենք, որ օգոստոսի 8-ն ամբողջությամբ մեր անվտանգային միջավայրը փոխել է: Մենք այս նոր անվտանգային միջավայրում ապրելու փորձ չունենք, նաև սպառնալիքների բնույթը սկսում է փոխվել, մեզ անհրաժեշտ է, որ որոշակի ժամանակ փորձ ձեռք բերենք և տեսնենք, թե ինչպես ենք արձագանքելու այդ սպառնալիքներին»,-եզրափակեց Գրիգորյանը:

 




Լրահոս