
Մարտի 1-ի գործով քննչական խումբը չի պատրաստվում հարցաքննել ՀՀ երեք նախագահներից որեւէ մեկին: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց մարտի 1-ի գործով քննչական խմբի նոր ղեկավար, ՀՔԾ քննիչ Վաղինակ Ջանազյանը: «Այդ հարցին բազմիցս անդրադարձ եղել է: Նախաքննությամբ նման անհրաժեշտություն չի առաջացել»,-ավելացրեց նա` վստահեցնելով, որ ամեն ինչ անելու է մարտի 1-ը բացահայտելու համար. «Ես իրավաբան եմ, քննիչ եւ քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվում: Կարող եմ փաստել, որ որպես քննչական խմբի նոր ղեկավար` նույնպես շահագրգռված եմ մահվան բոլոր հանգամանքների լիարժեք բացահայտման հարցում»: