2020 թվականի նոյեմբերին՝ Արցախում մարտական գործողությունների ավարտից հետո, գերեվարված Դավիթ Դավթյանը և Գևորգ Սուջյանը 5 տարի անց վերադառնում են Հայաստան։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերին՝ Արցախում մարտական գործողությունների ավարտից հետո, հայտնի էր դարձել, որ Բերձոր-Շուշի ճանապարհին գերեվարվել են «Նոր Հայաստան Հայրենիք-Սփյուռք» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր նախագահ Գևորգ Սուջյանն ու նրա ընկերը՝ Դավիթ Դավթյանը։ Սուջյանը պատերազմի օրերին ընկերների հետ միասին օգնություն էր տեղափոխում Արցախ։
Սուջյանը դատարանում հայտարարել էր, որ նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության օրը որոշել է մեկնել Ստեփանակերտ, որպեսզի օգնություն հասցնի։ «Ժամը 11-ին Լաչինի միջանցքում մենք անցանք ռուս խաղաղապահների մոտով։ Մեր մեքենան ստուգեցին, այնուհետ թույլտվություն տվեցին։ Շարունակեցինք մեր ճանապարհը։ Մեկ էլ ճանապարհին ադրբեջանական դրոշ տեսանք ու կանգ առանք այնտեղ։ Այդ ժամանակ մեզ մոտեցան ադրբեջանցի զինծառայողներն ու ձերբակալեցին մեզ»,- հավելել է Սուջյանը։
Ադրբեջանական դատարանում նրանց մեղադրանք էր առաջադրվել և նրանց դատապարտելու էին 15-20 տարվա ազատազրկման։
Էմմա Միքայելյան

























