Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը իր ֆբ-յան էջով տեղեկացրեց, որ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել Բաքվում դատապարտված 4 գերիների։ Նրանք են՝ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը, Վագիֆ Խաչատրյանը։
Հայաստան վերադարձած գերիներից լիբանանահայ Վիգեն Էուլջեկջյանը գերեվարվել էր 44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին, Շուշիում։ Նրա հետ գերեվարվել էր նաև իր հարազատներից Մարալ Նաջարյանը, որ ազատ էր արձակվել ռուս խաղաղապահների միջնորդությամբ։ Ադրբեջանցիները հրաժարվել էին նույն օրը ռուս խաղաղապահներին վերադարձնել նաև Վիգեն Էուլջեքջյանը։
Նշենք, որ նա բազմաթիվ առողջական խնդիրներ էր ձեռք բերել Բաքվի բանտում և անգամ չէր կարողանում քայլել։
ArmLur.am-ը փորձեց զրուցել կնոջ Լինդիա Էուլջեքջյանի հետ, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց, իսկ Վիգեն էուլջեքջյանի փաստաբան Լուսիանա Մինասյանը մեզ տեղեկացրեց, որ Լինդիայի հետ արդեն խոսել է, նրան հայտնել է Վիգենի վերադարձի մասին և Վիգենի ընտանիքը շատ ուրախ ու հուզված է։
Հիշեցնենք, որ օրերս ArmLur.am-ը հրապարակել էր Վիգեն Էուլջեքջյանի ձեռագիր նամակը, որտեղ նա խնդրել էր իր ընտանիքից դանդաղեցնել որդու՝ Սերժի հարսանիքի կազմակերպման աշխատանքները՝ հույս ունենալով, որ կմասնակցի որդու հարսանիքին։
Հինգ տարի Բաքվի բանտում անցկացնելուց հետո Վիգեն Էուլջեկջյանը այսօր վերադառնում է Հայաստան։
Նանիկ Աղասյան





























