Armlur.am-ը շարունակում է պատմել ՀՀ «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող տղամարդկանց ճակատագրերի մասին։
2004 թ.-ի սեպտեմբերի 21-ի առավոտյան հայտնաբերեցին ժամկետային զինծառայող, լուսահոգի Արթուր Մեսրոպյանի դին, որը 2 օր համարվում էր անհետ կորած, ում ծնողները ևս իրենց որդուն ճանապարհել էին ծառայության, սակայն որդու փոխարեն նրա դին դիմավորեցին:
Սպանության հետևանքով մեղադրյալի աթոռին հայտնվեցին 3 զինծառայող՝ Արթուր Քոչարյանը, Ավետիք Թումանյանը, Սուրեն Չոբանյանը:
Դատարանը Արթուր Քոչարյանին ցմահ ազատազրկման է դատապարտել։ Նա 20 տարի բանտում է, իսկ ահա նրա ծառայակից ընկերները՝ Ավետիք Թումանյանը և Սուրեն Չոբանյանը 15 տարվա ազատազրկման դատապարտվեցին:քկհ
2019 թվականին իրենց պատիժը կրելուց հետո հայտնվեցին ազատության մեջ, սակայն մինչ օրս պնդում են, որ սպանության հետ կապ չունեն:
«Քանի շնչում եմ, պիտի խոսեմ, արդարադատություն չկա, մենակ խոսում են»,- ArmLur.am-ի հետ զրույցում պատմեց 15 տարի բանտում անցկացրած Ավետիք Թումանյանը:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























