Armenian text to speach

Իրանը մեծացրել է իր հրթիռային պաշարները ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունից հետո․ ԻՀՊԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանը մեծացրել է իր հրթիռային պաշարները անցյալ տարվա հունիսին ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունից հետո, հայտարարել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատար Մաջիդ Մուսավին։

«Իրանի հրթիռային պաշարները մեծացել են։ ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի արտադրությունը տարբեր ոլորտներում աճել է 12-օրյա պատերազմից առաջ եղածի համեմատ, և այս ընթացքում բոլոր վնասները վերականգնվել են։ Այս ուժերը այժմ գտնվում են բարձրագույն պատրաստվածության վիճակում», – նրա խոսքերն է մեջբերել Fars լրատվական գործակալությունը։

Նրա խոսքերը հնչել են այն բանից հետո, երբ Սպիտակ տան նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ավիահարվածներ հասցնել երկրին ամերիկյան ռազմական և առևտրային օբյեկտների վրա հարձակումների դեպքում: Նա նախկինում հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է արձագանքել, եթե անվտանգության ուժերին հրահանգվի կրակ բացել Իսլամական Հանրապետությունում ցուցարարների վրա:




Լրահոս