Armenian text to speach

Հրշեջ-փրկարարները մարել են տան տանիքում բռնկված հրդեհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հունվարի 14-ին՝ ժամը 13։52-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգահովիտ գյուղում այրվում է տան տանիք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը է բռնկվել է գյուղի 18-րդ փողոցի 1-ին փակուղու տներից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։47-ին, մարվել՝ 15։18-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 160 քմ)։

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տան մյուս հատվածներ։




Լրահոս