Armenian text to speach

Վիճաբանության արդյունքում Գերմանիայի քաղաքացին սուր կտրող-ծակող առարկայից վիրավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հունվարի 11-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ հանգամանքներում և վայրում «Ձախ ստորին վերջույթի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր, աջ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշումներով «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի օտարեկրացի։

Պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ վիրավորը Գերմանիայի քաղաքացի 35-ամյա Մոհամեդ Կասեմն է։

Աղբյուրի տեղեկություններով ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացված օպերատիվ տվյալները իրացնելով և ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ժամը 03։00-ի սահմաններում Օհանովի փողոց 21 հասցեի մոտակայքում անհայտ անձը սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Մ․Կասեմի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։




Լրահոս