ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակը ողջունել է Ադրբեջանի կողմից պահվող 4 հայերի ազատ արձակումը և փոխանցումը Հայաստանին։ Անիտա Հիպերը X-ի իր միկրոբլոգում գրել է.
«Սա կարևոր առաջընթաց է Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել երկու երկրների միջև հետագա դրական քայլերին»:
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն նույնպես անդրադարձել է թեմային։
«ԵՄ-ն ջերմորեն ողջունում է այսօր Ադրբեջանի կողմից չորս հայերի ազատ արձակումը, ինչպես նաև այն վերջին մյուս դրական քայլերը, որոնք Հայաստանը և Ադրբեջանը ձեռնարկում են համապարփակ և կայուն խաղաղության ուղղությամբ»,- գրել է նա X-ում։






















