Իշխող կոալիցիայի անդամ երեք պատգամավորներ խորհրդարանում ձեռնպահ են քվեարկել ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու Դաշնակցության ներկայացրած նախագծին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ԱԺ ՀՀԿ խմբակցությունից Տիգրան Սարգսյանի կառավարության «գնդակահարության» գաղափարին ձեռնպահ են եղել Վարդան Այվազյանն ու Արա Աբրահամյանի եղբայր Գագիկ Աբրահամյանը, իսկ ԲՀԿ-ից էլ` Վաչագան Խուրշուդյանը: Անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանը եւս ձեռնպահ է եղել: Հիշեցնենք, որ կառավարության անվստահության այդ նախագծին կողմ էին արտահայտվել 13 պատգամավորներ, դեմ` 48, եւ ձեռնպահ` 4 հոգի: Կամուկաց պատգամավորներից ամենահետաքրքիրը Գագիկ Աբրահամյանի դիրքորոշումն էր, քանի որ վարչապետը նրա համար ամեն ինչ արեց. Կոտայքի մարզի Արտավազ գյուղական համայնքում Գագիկին եւ իր արաբ գործընկերոջը վերջին մեկ տարում 95 հա տարածք նվիրեց` այն խլելով 130 գյուղացիներից, եւ 148 հա անտառ` հանքային ջրերի գործարան կառուցելու համար: Փաստորեն, պատգամավորը երախտամոռ դուրս եկավ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ