Armenian text to speach

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը հորդորել է իր քաղաքացիներին լքել Իրանը Հայաստանի կամ Թուրքիայի տարածքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը։ Այս մասին նշված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։

Առաջարկվում է դիտարկել ցամաքային ճանապարհով Թուրքիա կամ Հայաստան ճանապարհորդելու հնարավորությունը։

«ԱՄՆ քաղաքացիները, ովքեր շտապ անհրաժեշտություն ունեն Իրանից Ադրբեջանի միջոցով դուրս գալու, պետք է տեղյակ լինեն, որ ԱՄՆ քաղաքացիների համար Իրանից Ադրբեջան մուտքը սահմանափակվել է լարվածության ավելացման շրջանում (2025 թվականի հունիսին Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը): ԱՄՆ քաղաքացիները պետք է դիտարկեն Իրանից դուրս գալու այլընտրանքային ուղիները»,-նշված է հաղորդագրության մեջ:




Լրահոս