Այսօրվա ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատիացրեց, որ չի պատրաստվում Արգիշտի Քյարամյանին նոր պաշտոն տալ։
Կարո՞ղ ենք ենթադրել, որ դա իր շնորհակալությունն է Առաքել արքեպիսկոպոս Քարամյանին, ով, ըստ մամուլի, Արգիշտի Քյարամյանի հայրն է, լրագրողի այս հարցին ի պատասխան Փաշինյանը նշեց․
«Ո՛չ, ձեր բոլոր հարցերի պատասխանն է ոչ»։
Հիշեցնենք, որ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն այն եպիսկոպոսներից է, ովքեր եկեղեցու դեմ արշավում միացել են Նիկոլ Փաշինյանին ու ստացել տիրադավ անունը։





























