Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանության նախկին պաշտոնյայի որդին փորձում է փրկել նախագահի պարգևատրած զենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՆԳՆ ոստիկանությունը վերջին շրջանում փուլ առ փուլ ուսումնասիրում է քաղաքացիներին պատկանող զենքերի փաստաթղթերը եւ անգամ օրինական հիմքով ձեռք բերված զենքերի դեպքում պահանջում է դրանք հանձնել կամ ենթարկում է տեխնիկական վնասման՝ օգտագործման համար անպիտան դարձնելու նպատակով։ Այս գործընթացը վերաբերում է ոչ միայն շարքային քաղաքացիներին, այլեւ պետական բարձր պաշտոն զբաղեցրած անձանց։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի որդին Հայկ Օհանյանը դատի է տվել ՆԳՆ-ին պահաջելով պարտավորեցնել պատասխանողին ընդունել բարենպաստ վարչական ակտ՝ Հայկ Մարգարի Օհանյանի անվամբ 2022 թվականի նոյեմբերի 11-ի ԱՀ Նախագահի թիվ ՆՀ-1626Ա հրամանով հաշվառված «ԲԵՐԵՏՏԱ» ՄՈԴԵԼԻ (A-039401X սերիայով և համարով) զենքը կրելու և պահելու թույլտվության վերաբերյալ:

Նշենք, որ «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պարգևատրված անձինք մինչև 2025 թվականի հունիսի 1-ը պարտավոր են Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանություն ներկայացնել տվյալ անձի մոտ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր և զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու մասին փաստաթուղթ: Սահմանված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում զենքը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունը մալում է և վերադարձնում տիրոջը։ Եվ ահա նրանք ովքեր այս գործընթացը չեն իրականացրել հայտնվել են ՆԳՆ-ի տեսադաշտում :

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս