Armenian text to speach

Լոռու քրեական ոստիկանները սննդի կետում ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Վանաձոր քաղաքի 36-ամյա բնակիչը ապօրինի զենք-զինամթերք է պահում:

36-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

36-ամյա տղամարդու տնօրինած՝ Երևանյան փողոցի հասցեներից մեկում գտնվող սննդի կետում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են երկու ողորկափող հրացան, 3 ատրճանակ, տարբեր զենքերի և տարբեր տրամաչափի 56 փամփուշտ, զրահաբաճկոններ և ինքնաձիգի փամփշտատուփ։

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս