Հարևան երկրում՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող ցույցերի ժամանակ զոհվել է երկու հայ։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Ընդհանուր զոհերի թիվն հասնում է 3000-ի, նրանց թվում են նաև անվտանգության աշխատակիցներ։
Առավել մանրամասն այսօր հայտարարեց Իրանի մարդու իրավունքների խնդրով մասնագիտացված կայքը, ըստ որի ցուցարարների շրջանում կա առնվազն 2615 զոհ, իրավապահների շրջանում՝153 զոհ (այդ թվում՝ բասիջ)։ Զոհվել է նաև 14 քաղաքացի, որոնք ոչ ցուցարար են եղել,ոչ իրավապահ։ Կա 18 470 ձերբակալած։
Ցուցարարների նկատմամբ, գլխավոր դատախազի կողմից հայտարարված մահապատիժը, այսօր հայտնի դարձավ, որ չի կիրառվելու։
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել է, որ ահաբեկչական գործողություններից երեք օր անց Իրանում իշխանությունները ամբողջական վերահսկողություն ունեն։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























