Հոկտեմբերի 6-ին ձերբակալել էին անհետ կորած զինծառայողերի հարազատներից երկուսին՝ Ապիջան Սարգսյանին և Արսեն Ղուկասյանին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել սեպտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ շենքի մոտ բողոքի ակցիային քաշքշուկի ժամանակ խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։
Հոկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ Արսեն Ղուկասյանը 1 ամսով կալանավորվել էր: Ավելի ուշ նա ազատ արձակվեց:
ArmLur.am-ի հետ զրույցում Արսեն Ղուկասյանը հայտնեց, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործը իրեն չի կարող կաշկանդել իր հարազատների ճակատագրի հարցը բարձրացնելուց :Ավելին, մեզ հետ զրույցում նա հայտնեց , որ դեկտեմբերի 25-ին 929 քաղաքացիներ , որոնց մեջ են ինչպես պատերազմում անհայտ կորած զինծառայողների, այնպես էլ զոհված զինծառայողների հարազատներ Աժ նախագահին դիմում են ն երկայացրել հանրայնացնել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի եզրակացությունը, սպասում ենք ԱԺ նախագահի պատասխանին:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























