Մարզպետները միջնորդներ են փնտրում Հովիկ Աբրահամյանի բարյացակամությանն արժանանալու համար․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Անկանխատեսելի կադրային քաղաքականությունը ստիպում է անքուն գիշերներ լուսացնել նաեւ մարզպետներին։ Նրանք այս  օրերին ազդեցիկ միջնորդներ են փնտրում Հովիկ Աբրահամյանի բարյացակամությանն արժանանալու համար։ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե Արգամիչը կադրային քաղաքականության հարցում լիակատար ազատություն ունի, ծանր դրության մեջ է դրել նրանց։

ՀՀԿ կուլիսներում քննարկվում են նաեւ նոր ու հին վարչապետների կադրային նախասիրությունները։ Ասում են՝ Տիգրան Սարգսյանի սիրունատես ու խնամված ջահելությանը փոխարինելու են գալիս նույն ոճի, բայց իգական սեռի ներկայացուցիչները»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:

 




Լրահոս