Բագրատ Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ազգային ժողովում Քննչական կոմիտեի նախագահի՝ Բագրատ Սրբազանի ձեռքով գրված ենթադրյալ «ահաբեկչության պլանին», հայտնեց, որ Բագրատ Սրբազանի ձեռքով գրված «ահաբեկչության պլան», ինչպես պնդել է ՔԿ նախագահը, բնականաբար, չկա, բայց իր տանը մի ոչ ադեկվատ գրությամբ թղթի կտոր է հայտնաբերվել՝ վերագրված Բագրատ Սրբազանին։
«Տանը մի ինչ-որ ձեռագիր փաստաթուղթ է եղել՝ այլ մարդու կողմից գրված, ոչ ադեկվատ բովանդակությամբ։
«Սրբազան շարժման» ժամանակ ինչ-որ մարդ իր մտքերը հանձնել է թղթին, տվել է իրեն, դրել են սևագրերի հետ, գնացել է, եղել է դարակում։ Քննչականը դա է հայտնաբերել, բայց ի սկզբանե դրան ուշադրություն չեն դարձրել, գործն ուղարկել են դատարան։ Հիմա ինչ-որ մեկը տեսել է, որ այդ թղթի մեջ կա գրված «ահաբեկչություն» բառ։
Մինչդեռ այդ թղթի վրա շատ տարբեր բաներ կան գրված, ընդ որում՝ այնպիսի մտքեր, որ սթափ մարդը չի կարող թղթին հանձնի, ու նաև դա թվագրված է՝ 2023 թվական։ Ենթադրում եմ, որ այդ ձեռագիրն է նկատի ունեցել Քննչական կոմիտեի նախագահը՝ «ահաբեկչության պլան» ասելով»։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























