Armenian text to speach

Համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ապօրինի ծառահատումների դեմ հետևողական պայքարի արդյունքում հերթական դեպքն են բացահայտել Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները:

Հունվարի 14-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձոր քաղաքի 62-ամյա բնակիչը Աբովյան փողոցի վերջնամասում ծառեր է ապօրինի հատել: Նա հայտնաբերվել և ներկայացվել է բաժին, որտեղ պարզվել է, որ նշված տարածքում ապօրինի հատել է 15 ծառ:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։




Լրահոս