Պատգամավոր Հայկ Սարգսյանը հրապարակել է Վիգեն Էուլջեքջյանի և տիկնոջ՝ Լինդայի՝ գերությունից հետո առաջին հանդիպման տեսանյութը, որին կից գրել է.
«5 տարվա գերությունից հետո Վիգենի և Լինդայի առաջին հանդիպումը»:
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Բաքվից Հայաստանին են հանձվել Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին, Վագիֆ Խաչատրյանին: Վարչապետը տեղեկացրել էր նաև, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։
Մանրամասները՝ տեսանյութում․





























