Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի 20 միլիոն ֆունտ ստեռլինգ (26.7 միլիոն դոլար) արտակարգ էներգետիկ օգնություն։ Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան արտակարգ դրություն կհայտարարի էներգետիկ ոլորտում՝ էլեկտրաէներգիայի լուրջ անջատումների պատճառով։
«Հայտարարված օգնությունը կօգնի բավարարել միլիոնավոր ընտանիքների, երեխաների և տարեցների՝ ջեռուցում և էլեկտրաէներգիա ապահովելու հրատապ կարիքները։
Այս ֆինանսավորումը կապահովի կենսականորեն կարևոր արտակարգ աջակցություն՝ ամբողջ երկրում էներգամատակարարման վերականգնման, պաշտպանության և արտադրության համար», -ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարության մեջ։
Ավելի վաղ Ուկրաինայի նախկին էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանը հայտարարել էր, որ գալիք ձմեռը Ուկրաինայի քաղաքացիների համար շատ ավելի դժվար է լինելու, քան նախորդը։ Հետևաբար, նա կոչ էր արել նրանց տեղափոխվել իրենց ամառանոցներ, որտեղ կարող են տաքանալ փայտով։























