Արթուր Բաղդասարյանն «անհետանալու» է քաղաքական դաշտից․«Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այսօր ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ասուլիս տալուց հետո տեւական ժամանակ «անհետանալու» է քաղաքական դաշտից:  ՕԵԿ առաջնորդը որոշել է մեկնել ՌԴ ու ինչ-որ ժամանակ հետո նոր վերադառնալ Հայաստան: Այս լուրը երեկ նրա խոսնակից ճշտել չհաջողվեց: Նշենք, որ Բաղդասարյանն իր այդ քայլով նպատակ ունի մոռացության մատնել ՕԵԿ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: Իսկ որոշ ժամանակ հետո, երբ ՌԴ-ից մեծ շուքով վերադառնա, Ա. Բաղդասարյանը մտադիր է լայն թափով աշխատանքներ սկսել: ՕԵԿ առաջնորդը որոշել է քաղաքական դաշտ վերադառնալ շատ խրոխտ քայլերով, ընդդիմադիր ելույթներ ունենալով, որպեսզի կարողանա ժողովրդին ապացուցել, որ ինքը ընդդիմադիր է ՀՀ իշխանությունների կատարած քայլերին: Բայց թե ինչքանով դա կստացվի Ա. Բաղդասարյանի մոտ՝ ցույց կտա ժամանակը»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:   




Լրահոս