Նախորդ տարի ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին ԱԺ միջանցքում՝ սահմանված վայրում հարց տալու համար ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը զրկեց «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին ԱԺ հավատարմագրից: Հիմա հարցը գտնվում է դատարանում:
Այսօր «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցիչները ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի հրավերով ԱԺ էին գնացել: ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը անձամբ մտավ Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստերի դահլիճ և պահանջեց, որ Անդրանիկ Քոչարյանը՝ որպես վարող հեռացնի լրագրողներին դահլիճից: Ապա ՊՊԾ աշխատակիցներին հրահանգեց դուրս հանել «Ժողովուրդ»-ի լրագրողներին, աշխատակիցները մի քանի անգամ քաշքշելով, ֆիզիկական ցավ պատճառելով՝ լրագրողներին հեռացրեցին ԱԺ-ից:
Ստացվում է, որ լրագրողներին հավատարմագրումից զրկելը նաև ԱԺ մուտք գործելու իրավունքից ապօրինի զրկում է նշանակում:
Մանրամասները՝ տեսանյութում․






























