Ինչպես հայտնել էինք, ԱԺ Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստին «Ձուկ» մականունով հայտնի ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը նիստը ղեկավարող Անդրանիկ Քոչարյանի թույլտվությամբ ԱԺ-ից հեռացրեց «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին, ովքեր ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի հրավերով էին ԱԺ գնացել։
Նկատենք, որ ՊՊԾ-ն քաշքշելով հեռացրեց նաև ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանին։
Հիշեցնենք, որ Դավիթ Առաքելյանը լրագրողներին ավելի վաղ զրկել էր ԱԺ հավատարմագրումից՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին ԱԺ միջանցքում՝ սահմանված վայրում հարց տալու համար: Հիմա հարցը գտնվում է դատարանում:
Մանրամասները՝ տեսանյութում․





























