«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հրապարակ»-ի տեղեկություններով, ԲՀԿ-ում մնացած Դավիթ Քոչարյանի և ԲՀԿ-ից դուրս եկած նրա զարմիկի՝ Մխիթար Հարությունյանի միջև «սև կատու» է անցել:
Դավիթի «կրակելու ու ծեծի» պատմությունն Մխիթար Հարությունյանն է հարթել և ոչ Ծառուկյանը, որի հետ հանդիպումից հետո Քոչարյանը սկսել է հետ պտտել դիմումների գործընթացը։
Ավելին՝ այդ «գործընթացների» արդյունքում զարմիկներից որևէ մեկը պետք է ստանձներ Կոտայքի մարզպետի պաշտոնը, որը նրանց էր խոստացել Հովիկ Աբրահամյանը, սակայն այդ գործընթացը ևս «փոզմիշ» է եղել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։