Անտեղյակ մարզպետները․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը երեկ փորձեց մարզպետերից պարզել, թե արդյոք տեղյակ են իրենց պաշտոնանկությունների մասին: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը վրդովված հայտարարեց, որ ինքը որեւէ բան չունի պատասխանելու, քանի որ դրա ժամանակը չէ. «Ինձ դա չի հետաքրքրում»:  Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն էլ ասաց, որ այդ առումով որեւէ տեղեկություն չունի: Հարցին՝ իսկ գոնե տեղյակ է արդյոք՝ գոհ են իր կատարած աշխատանքից, թե ոչ, նշեց. «Շիրակի մարզի ժողովրդին հարցրեք, ես չեմ կարող որեւէ բան ասել, իրենք պետք է տան իմ աշխատանքի գնահատականը: Երբեւիցե գոհունակության կամ դժգոհության մասին բան չեմ լսել»: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն էլ շատ վստահ հայտարարեց, որ նման բան իրականում չկա ու իրենք այդ հարցը չեն քննարկել: «Նման հարց չկա ու չի քննարկվում»: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն էլ ասաց, որ ինքը զբաղված է ու մեր հարցերին չի կարող պատասխանել»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:    




Լրահոս