Ռուսաստանը գնահատում է ԱՄՆ-ի ջանքերը ուկրաինական հակամարտության կարգավորման գործում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սա, իհարկե, պահանջում է երկխոսություն։ Մենք բարձր ենք գնահատում ամերիկացիների ջանքերն այս հարցում», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով Ուկրաինայում կարգավորման հնարավորության մասին հարցին:























