Հունվարի 16-ին Երևանի Նաիրի Զարյան 17/ա հասցեում գտնվող Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում տեղի է ունեցել Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը։
2025 թվականն ամփոփելով՝ Իսկանդարյանը հայտնեց, որ «Արցախն իմ սրտում»՝ իր կողմից հիմնադրած բարեգործական հիմնադրամը, բավարար չէ բռնի տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրները լուծելու համար։ Ասուլիսին նա նաև թվեց այն անձանց անունները, որոնց դիմել է աջակցություն ստանալու ակնկալիքով։
Արցախի պետնախարարը զարմացած է, թե ինչպես է ստացվում, որ ՀՀ գործող իշխանությունները պատրաստ են ընդունելու հասարակական գործիչներին, բայց իր պետնախարար նշանակվելուն պես փակվեցին իր առջև Կառավարության բոլոր դռները։
Նժդեհ Իսկանդարյանը շտապեց տեղեկացնել, որ մարտ ամսվա վերջին ծրագրում է փողոցային շարժում սկսել, քանի որ համոզված է՝ այս իշխանությունների հետ հանրային ճնշում գործադրելով է միայն հնարավոր խոսել։ Եթե այս պայքարին արցախցիները չմիանան, չողջունեն իր այս քայլը, ապա նա պատրաստ է իր տեղը ուրիշին զիջելու։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























