Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գվարդիայի ծառայողները ձերբակալել են «Մերսեդեսի» փախուստի դիմած վարորդին և ուղևորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հունվարի 15-ին՝ ժամը 21․30-ին, Ոստիկանության գվարդիայի ծառայողները մայրաքաղաքի Գյուրջյան փողոցում նկատել են, որ «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենայի վարորդը դրսևորում է կասկածելի վարքագիծ՝ իջել է մեքենայից և ինչ-որ բան է փնտրում։

Տղամարդը նկատելով իրավապահներին, նստել է մեքենան և դիմել փախուստի։ Գվարդիայի ծառայողները փորձել են կանգնեցնել մեքենան, սակայն վարորդը վարել է նրանց ուղղությամբ և վրաերթի ենթարկել երկու ծառայողի։ Չենթարկվելով «կանգ առ» հրահանգին՝ վարորդը մեքենան վարել է անկանոն, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի՝ վտանգելով մարդկանց կյանքն ու առողջությունը։

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս