Ապրիլի 24-ին, ժամը 00.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վարդենիս – Շատջրեք ավտոճանապարհի 8-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 30 TU 856 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է հեռախոսագծի սյանը, ինչից վարորդ` 1977 թ. ծնված Վ.Թ.-ն, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, մինևչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղափոխվել է Վարդենիս քաղաքի զինվորական հոսպիտալ:
Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:
Վարորդը ծայրահեղ ծանր վիճակում է ՃՏՊ-ի հետևանքով
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ