ԳՈՆԵ ՀԱԼՎԱ՛ ԱՍԵՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լավ ցուցանիշը տեսանելի է բնակչության կենսամակարդակով»,-անդրադառնալով էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հայտարարություններին, թե ՀՀ այս տարվա ցուցանիշները բավականին լավն են, նշեց Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադեւոսյանը: «Եթե Հայաստանում ամեն երրորդն աղքատ է, ինչպե՞ս կարելի է «լավ» բառն օգտագործել: Մի՞թե երկրի բնակչության ամեն երկրորդը կամ բնակչության 90 տոկոսը պետք է աղքատ լինեն, որ այս երկրի պատասխանատուները սթափվեն: Ի վերջո, թվանկարիչներն իրենք են, թող անցնեն վագրային թռիչքի, հնարավոր է` հալվա ասելով բերանները քաղցրանա»,-նշեց նա:




Լրահոս