Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ կրոնական խտրականություն է դրսևորվում։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանը։
«Արգելված է Աստվածաշունչ փոխանցել ինչպես Ռուբեն Վարդանյանին, այնպես էլ մյուս բանտարկյալներին։ Առգրավվել են կրոնական բոլոր խորհրդանիշները, իսկ որոշ դեպքերում նույնիսկ այրել են գերիների մարմնի վրայի կրոնական դաջվածքները»:м





























