Armenian text to speach

ՖՈՏՈ․ Իրանցիները ցույց են անցկացրել Երևանում Իրանի դեսպանատան դիմաց․ կան բերման ենթարկվածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր իրանցիները կրկին բողոքի ցույց են անցկացնում Երևանում Իրանի դեսպանատան առջև: Այս մասին փոխանցում է «Ազատությունը»։

Ակցիայի մասնակիցները ցանկանում են երթով դեպի Կապույտ մզկիթ շարժվել, սակայն տարածքում գտնվող մեծ թվով ոստիկանները թույլ չեն տալիս:

Ոստիկանները ցուցարարներից մի քանիսին բերման ենթարկեցին, քանի որ փորձում էին երթ անցկացնել: Ակցիայի մասնակիցները հավաստիացնում էին, որ երթը խաղաղ է լինելու, քայլելու են մայթերով:

Բերման ենթարկվածների թվում է ցույցի փաստացի ղեկավարը։

Ցուցարարները նստացույց սկսեցին: Ոստիկանությունը նախազգուշացրեց, որ դադարեցնեն ակցիան դեսպանատան դիմաց, հակառակ դեպքում ուժ կկիրառեն և հատուկ միջոցներ:




Լրահոս