ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը երեկ հայտարարել է, թե գոհ չեն ԱԺ-ի` աշնանային նստաշրջանի գործունեությունից, բայց բավարարված են իրենց աշխատանքով: «Մենք հանդես ենք եկել մեր դիմագծով` ե՛ւ ընդդիմադիր կեցվածք ենք ունեցել, ե՛ւ կառուցողական. միաժամանակ լինել կոշտ, բայց ոչ էժան պոպուլիստ»,-ասել է նա՝ անուղղակի կերպով հավանաբար հենց «Ժառանգությանը» մեղադրելով պոպուլիստ լինելու մեջ: Իսկ Արծվիկ Մինասյանը կառավարությանն անվստահություն հայտնելու իրենց նախագծին կոալիցիայից ընդամենը 48 հոգու «դեմ» քվեարկելուց եզրակացրել է. «ԱԺ-ում տեղի ունեցած քվեարկությունները ցույց են տալիս, որ կառավարության նկատմամբ բավարար վստահություն չկա նույն մեծամասնության կողմից»:
ԱՆԳԱՄ ԿՈԱԼԻՑԻԱՆ Է ԴԵՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ