Այն անձինք, ովքեր ստացել են ID և ունեն էլեկտրոնային ստորագրություն, նրանք այսուհետ բոլոր փաստաթղթերը իրականացնելու են էլ․ստորագրությամբ, իսկ ինչպե՞ս է կարգավորվելու խնդիրը այն անձանց պարագայում, որոնք չունեն ID և չունեն նաև էլ․ստորագրություն։
Հարցին ի պատասխան՝ ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից ArmLur.am-ին փոխանցեցին․
«ՀՀ-ում բջջային ID SIM քարտ (mID) կարող են ձեռք բերել այն օտարերկրացիները, որոնք ունեն Հանրային ծառայության համարանիշ եւ հետեւյալ փաստաթղթերից որեւիցե մեկը՝ ժամանակավոր կացության քարտ, մշտական կացության քարտ, հատուկ անձնագիր, բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք։
Տեղեկացնում ենք նաև, որ այս պահի դրությամբ նույականացման քարտերի համար դիմողների կուտակումներ չկան մարզերում․ քաղաքացիները կարող են այց ամրագրել նույն օրվա համար։ Երևանում թողունակություն, բնականաբար, սահմանափակ է»։
Ինչպե՞ս է կարգավորովում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների դեպքում՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից տեղեկացրեցին․
«Ղարաբաղից տեղահանված անձինք էլեկտրոնային ստորագրությունը կարող են ակտիվացնել ժամանակավոր պաշտպանության (փախստական) վկայականներով»։
Նանիկ Աղասյան























