Armenian text to speach

Որտե՞ղ է Փաշինյանը անցկացնելու կիրակնօրյա պատարագը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ վաղը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակնօրյա պատարագի է գնալու Չարենցավան քաղաքի Սուրբ Փրկիչ եկեղեցի, որը քաղաքի միակ գործող եկեղեցին է։

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն պատարագը կմատուցի ճնշումների արդյունքում մյուս տիրադավ քահանաներին միացած Տեր Համազասպ քահանա Հագեյանը։

Չարենցավան համայնքի քննարկումների ֆեյսբուքյան հարթակում քաղաքացիները սկսել են իրենց բոյկոտը։

«Ես՝ Չարենցավան համայնքի լեգիտիմ բնակիչս, դեմ եմ, որպեսզի 43 հազար բնակչության շահերը ոտնահարող, անձնագրային բաժանմունքը փակող, հազարավոր բնակիչներին անհարմարություն պատճառող պաշտոնյան մուտք գործի Չարենցավան»,- գրել է օգտատերերից մեկը։

Հարկ է նշել, որ հենց այս եկեղեցում էր հոկտեմբերի 11-ին հոգեհանգստի ժամանակ դանակահարություն տեղի ունեցել։ Սպանության համար կասկածվողը հոգեբուժարանում հաշվառված 26-ամյա մի երիտասարդ է, որը եկեղեցում դանակահարել է մահացածին վերջին հրաժեշտ տվող հարազատներից մեկին՝ 57-ամյա տղամարդուն։

Էմմա Միքայելյան




Լրահոս