Խոդորկովսկին նշել է Ուկրաինայում Պուտինի գործողությունների պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից վերջերս ներման արժանացած և կալանքից ազատված «ՅՈւԿՕՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին երեկ ելույթ է ունեցել Կիևում «Ուկրաինա-Ռուսաստան. երկխոսություն» անունը կրող կոնգրեսի ժամանակ և ասել Ղրիմում և Ուկրաինայում Վլադիմիր Պուտինի գործողությունների պատճառը:

Ինչպես գրում է Forbes Russia-ն, Խոդորկովսկին ասել է. «Ամենացավալին մեզ՝ ռուսներիս համար այն է, որ Պուտինը ոչ գլոբալ ռազմավարական խնդիրներ է լուծում։ Նա հիմա Ուկրաինայում օգտագործում է իր ծառայողական հնարավորությունները՝ անձնական վիրավորվածության վրեժը լուծելու համար»:

«ՅՈւԿՕՍ»-ի նախկին ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Պուտինն իր հավակնությունների պատճառով փաստացիորեն տապալում է Մոսկվայի շուրջ ուղղափառ եկեղեցու միավորման գաղափարը, և ավելացրել, որ, որ ինքը կազմակերպել է այդ կոնգրեսը Կիևում այն պատճառով, որ համաձայն չէ Ուկրաինայի նկատմամբ Պուտինի քաղաքականության հետ։




Լրահոս